Բաժիններ՝

Զինյալներն Ուկրաինայում կործանել են հակաահաբեկչական գործողության ուժերի МиГ-29 կործանիչը

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում գործող զինյալները «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրով կործանել են հակաահաբեկչական գործողության ուժերի МиГ-29 կործանիչը: Այս մասին հայտնել է հակաահաբեկչական գործողության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը:

Նա մանրամասնել է, որ զինյալներն ինքնաթիռը կործանել են Ենակիևոյի շրջանում, և որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի գրանցումից խուսափելու համար՝ օդաչուն ինքնաթիռը հեռու է տարել բնակավայրից:

Սելեզնյովը հավելել է, որ ինքնաթիռն ընկել է Գոռլովկայից հյուսիս-արևմուտք, ուր և կազմակերպվել է որոնողա-փրկարարական գործողություն: Նրա խոսքերով՝ ինքնաթիռի օդաչուն դիմել է կատապուլտի օգնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս