Սաակաշվիլին պետք է ցուցմունքներ տա՝ ելնելով ժողովրդի հանդեպ հարգանքից. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որին մեղադրում են ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ, պետք է համագործակցի հետաքննութան հետ և ցուցմունքներ տա՝ ելնելով սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ հարգանքից.
«Սաակաշվիլին՝ որպես այս երկրի քաղաքացի, որպես մարդ, ով երկու անգամ եղել է այս երկրի նախագահը, պատասխանատվություն է կրում ոչ թե քաղաքական խաղացողների, այլ՝ իր երկրի առջև, ինչի համար էլ նա պետք է հարգի հետաքննությունը և ցուցմունքներ տա:
Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակում բոլորը կարող են հստակորեն ասել, որ Վրաստանում կայացել է ժողովրդավարությունը և չկա քաղաքական ահետապնդում: Երկրի իշխանություններն ակտիվորեն աշխատում են, որ չվնասվի Վրաստանի իմիջը՝ որպես ժողովրդավարական երկիր»:



