Բաժիններ՝

Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն Մերկելին հայտնել է, որ մեծ թվով զինյալներ են կենտրոնացել Դոնեցկում ու Լուգանսկում և որ մեծացվել են Ռուսաստանի հետ սահմանից ծանր սպառազինության մատակարարումները:

Պորոշենկոն ընդգծել է, որ МН17 ինքնաթիռի կործանումը հետաքննող միջազգային փորձագետները զինյալների կողմից իրենց անվտանգության սպառնալիքի պատճառով հարկադրված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը:

Միևնույն ժամանակ նրանք բարձր են գնահատել ուկրաինական կողմի ջանքերը՝ ուղղված հետաքննության ընթացքին նպաստելուն: Պորոշենկոն ու Մերկելը պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ բարձր մակարդակով բազմակողմ բանակցություններ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս