ԱՄՆ-ը սպառնում է Իրանի հետ նավթային գործարքի պատճառով պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Իրանի հետ նավթային գործարքի հետ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոհենը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ու Իրանի միջև գործարքը կարող է բավական հիմք հանդիսանալ դրանում մասնակցող ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու համար: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն օգոստոսի 6-ին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Իրանից նավթի մատակարարումներին:

Դրանից մեկ օր առաջ երկու երկրները հուշագիր են ստորագրել 5 տարի ժամկետով, որն առնչվում է նաև նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Փաստաթուղթը ստորագրել էին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և նրա իրանցի գործընկեր Բիժան Նամդար Զանգանեն:

Տեսանյութեր

Լրահոս