Բաժիններ՝

Դեմիրթաշը խոստացել է Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու, քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ամեն տարվա ապրիլի 24-ին հիշեցնել հայերի դեմ կատարված հանցանքների մասին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները.

«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ, բազում տարիներ զբաղվել եմ դրանով: Եվ արդեն 8 տարի է, ինչ քաղաքականությունում եմ: Ես քաղաքականությամբ սկսել եմ հետաքրքրվել, երբ դեռ ուսանող էի, և մշտապես համարել եմ, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածն իրական ցեղասպանություն էր:

Իմ անձնական կարծիքն է, որ 1915 թվականի իրադարձությունները հանդիսացել են կազմակերպված սպանդ, ոչնչացման քաղաքականության հետևանք: Այդ նույն քաղաքականության հաջորդ զոհը դարձան նաև քրդերը, թեև ոչ այդքան կոշտ ձևով:

Ինձ իր քվեն տվող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ես 1915 թվականի իրադարձությունները համարում եմ ցեղասպանություն և յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին պատրաստվում եմ կատարել իմ պարտքը՝ հիշեցնել հայ ժողովրդի աղետը:

Այդ հանցանքը գործել է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ՝ տվյալ ժամանակվա թուրքական քաղաքական իշխանությունը»: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Թուրքիայի նախագահն այսուհետ ընտրվում է ժողովրդի կողմից՝ 5 տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս