Կովկասյան կոնֆլիկտների ռազմական փորձն իբրև օրինակ՝ օգտագործվում է ամերիկյան զորավարժությունների ժամանակ

Ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներին հետաքրքրում են Հարավային Կովկասի կոնֆլիկտները: Նրանք ուսումնասիրում են ետխորհրդային շրջանի կովկասյան կոնֆլիկտների ռազմականփորձը՝ դրանք զորավարժությունների ժամանակ օգտագործելով՝ իբրև օրինակներ: Այդ մասին 168.am-ին հայտնեց Միչիգանի համալսարանի Պատմության ֆակուլտետի դասախոս Արսեն Սապարովը, ով նշված համալսարանում դասախոսություններ է վարում 20-րդ դարի կոնֆլիկտների մասին. «Իմ դասախոսություններինհաճախ են գրանցվում բարձրաստիճան սպաներ՝ Պենտագոնից, որոնք, ի դեպ, շատ խելացի ռազմական մասնագետներ են: Նրանց հետաքրքրում են կովկասյան կոնֆլիկտները, որոնք յուրահատուկ են իրենց խնդիրներով, իսկ ղարաբաղյան կոնֆլիկտը հարավկովկասյան կոնֆլիկտների մեջ համարվում է ամենահետաքրքիրը»,-ասաց Ա. Սապարովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031