Վատ պահվածքի համար Վանո Մերաբիշվիլուն բանտում զրկել են հեռուստացույցից ու համակարգչից
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն զրկել են հեռուստացույցից ու համակարգչից՝ Թբիլիսիի թիվ 9 բանտի աշխատակցին ֆիզիկական վնասվածքներ և բանավոր վիրավորանքներ հասցնելու համար:
Մերաբիշվիլին իր ազատազրկումը կրում է տվյալ բանտում՝ երկու գործով: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժիների իրագործման նախարարությունը: Ավելի վաղ Մերաբիշվիլին՝ որպես նախնական կալանքի տակ պահվող Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հետ համերաշխության նշան, հրաժարվել էր հեռուստացույցից:
Մերաբիշվիլին այն ստացել էր 2013 թվականի մայիսի վերջին՝ նախնական կալանավայրում երկօրյա հացադուլից հետո: Վրաստանի պատիժիների իրագործման նախարարությունը հայտարարել է, որ Մերաբիշվիլին այս տարվա հուլիսի 8-ին խախտել է կարգապահությունը, ինչի համար էլ որոշվել է պատժել նրան: Մերաբիշվիլու բողոքներից հետո բանտի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես վերադարձնել միայն համակարգիչը: