Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն այս տարի չի գնա արձակուրդ և կշարունակի ծանրաբեռնված ռեժիմով աշխատանքը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով ընթացիկ տարում չի գնա արձակուրդ: Այս մասին հայտնել է կառավարության ղեկավարի մամլո ծառայության ներկայացուցիչը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Գարիբաշվիլին կշարունակի նախկին, ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով աշխատանքը: Գարիբաշվիլին Վրաստանի վարչապետ է դարձել 2013 թվականի նոյեմբերին՝ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությունից քիչ անց:

Ախատանքային օրենսգրքի համաձայն, Վրաստանում արձակուրդի իրավունք է տրվում ինչպես պետական սեկտորում, այնպես էլ մասնավոր ընկերությունում 11 ամիս աշխատելուց հետո, սակայն այդ ժամկետը կարող է կրճատվել գործատուի ու աշխատողի միջև համապատասխան պայմանավորվածության առկայության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031