Բաժիններ՝

Ռուսական բեռնարգելքի պատճառով եվրոպական երկրների կորուստները կարող են հասնել 12 միլիարդ եվրոյի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական երկրներից սննդամթերքի մատակարարումների վրա դրած Ռուսաստանի արգելքի պատճառով ԵՄ-ի կորուստները կարող են հասնել 12 միլիարդ եվրոյի: Այս մասին հայտարարել Մոսկվայում ԵՄ-ի դեսպան Վիգաուդաս Ուշացկասը:

Բացի այդ, Եվրոպայից ապրանքների ներկրման վրա Ռուսաստանի դրած բեռնարգելքը կարող է ճգնաժամային իրավիճակ առաջացնել եվրոպական շուկայում: Նա հույս է հայտնել, որ բեռնարգելքը չի տևի չափազանց երկար: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում ձմեռը տևում է երկար, և բեռնարգելքը հեռանկարում կարող է հանգեցնել խանութների դարակների դատարկությանը:

Ռուսաստանն այսօր արգելք է դրել ԵՄ-ի երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից տավարի մսի, խոզի մսի, թռչնամսի, պանիրների ու կաթի մատակարարումների վրա: Սահմանափակումները մտցվել են մեկ տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031