Բաժիններ՝

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Նուրսուլթան Նաարբաևի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նախագահները քննարկել են ձևավորվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ առևտրա-տնտեսական ոլորտում գործողությունների համակարգումը՝ կապված Ռուսաստանի տարածք ԵՄ-ից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների, հումքի ու սննդամթերքի ներկրման արգելքի հետ:

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի զարգացման հարցը, ընդգծվել է տարբեր ձևաչափերով կառուցողական համատեղ աշխատանք տանելու և ներուկրաինական քաղաքական իրական երկխոսության գործարկման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031