Կապահովվի պատվաստման բարձր որակը
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: Այդ միջոցները գոյացել են ԳԱՎԻ (պատվաստանյութերի և իմունացման համընդհանուր դաշինք) միջազգային կազմակերպության աջակցությամբ:
Իմունականխարգելման ծառայությունների գործառնական ծախսը տարեկան մոտ 15 մլն դրամ է: Ակնկալվում է, որ հանրային իրազեկման, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտության արդյունավետ կիրառման միջոցով կապահովվի պատվաստման ազգային օրացույցի պնևմակոկային պատվաստման հաջող և սահուն ներդրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ վիճակահանություն անցկացնող հանձնաժողովների կազմերը համապատասխանեցվել են ՀՀ կառավարության նոր կառուցվածքին, 2015թ. փետրվարի 1-ից հետո վիճակահանության անցկացման օր է սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը և հստակեցվել են պարգևավճարի տրամադրման ժամկետները: