Բաժիններ՝

Պորոշենկոն ընդունել է Պարուբիի հրաժարականը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես ընդունել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից Անդրեյ Պարուբիի հրաժարականը:

Պորոշենկոն չի հայտնել, թե տվյալ պաշտոնում ով է փոխարինելու Պարուբիին: Պորոշենկոն կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Պարուբիին: Վերջինս անձամբ հաստատել է իր հրաժարականը, սակայն չի ներկայացրել դրա պատճառները:

Պարուբին հայտարարել է, որ մտադիր է շարունակել զբաղվել հակաահաբեկչական գործողությամբ, առաջին հերթին կամավոր գումարտակների մարտիկների հետ: Պորոշենկոն հայտարարել է, որ Պարուբին մնում է նախագահի թիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031