Փանջիկիձեն անթույլատրելի է համարել Բիլդտի հայտարարությունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի այն հայտարարությունը, թե Վրաստանը շեղվել է զարգացման եվրոպական ուղուց:
Փանջիկիձեն հայտարարել է, որ Բիլդտի տվյալ հայատարարությունը դիտարկում է որպես վրացական արդարադատության նկատմամբ ճնշում: Հիշեցնելով, որ Բիլդտը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ քրեական գործ հարուցելում տեսնում է քաղաքական ենթատեքստ՝ Փանջիկիձեն հայտարարել է, որ դա անթույլատրելի է, քանի որ դա հանդիսանում է դատարանի վրա որոշակի ճնշում.
«Մեր առաջադրանքն այն է, որ տվյալ գործընթացները լինեն թափանցիկ: Ամենագլխավորը նա է, որ ոչ ոք չի չի կարող վեր բարձրանալ օրենքից՝ անկախ նրանից, թե անցյալում ինչ պաշտոն է վարել»: