Բաժիններ՝

Կարմիր Խաչի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող Հակոբ Ինջիղուլյանին ու 5 քաղաքացիական անձանց՝ մեկ ընտանիքի անդամներին:

Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան, ըստ որի՝ այցը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Կոմիտեի միջոցով գերիներն ու նրանց ընտանիքները փոխանակվել են տեղեկություններով:

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական կողմին գերի է ընկել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031