Եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ճնշաման վերջին փաստերը.

«Ռասուլ Ջաֆարովին կալանավորելը և երկրից բացակայելու հարցում Էմին Հուսեյնովի վրա արգելք դնելը նրա ցուցիչներն են, թե իրավապաշտպաններն ինչ ծանր պայմաններում են հայտնվել Ադրբեջանում: Այդ երկրում քաղաքացիական հասարակությունը քրեական հետապնդման միջոցով մեթոդաբար ենթարկվում է ճնշման:

Այդ փաստերը տեղի ունեցան իրավապաշտան Լեյլա Յունուսի կալանավորումից և նրա ամուսին Արիֆ Յունուսի քրեական հետապնդումից: Ադրբեջանը չի պահպանում իր միջազգային պարտավորությունները. խոսքի ազատություն, ազատ հանրահավաքներ:

Իխանությունները պետք է իրավիճակը փոխեն դեպի լավը, պետք է ազատ արձակեն իրենց մտքերն արտահայտելու համար կալանավորված անձանց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031