ՌԴ-ը կասեցրել է իր օդային տիրույթով դեպի Կովկաս ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը որոշել է դադարեցնել իր տարածքով դեպի մի շարք երկրներ ուկրաինական ավիաընկերությունների չվերթները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը.

«Ռուսաստանը դադարեցնում է իր օդային տիրույթով ուկրաինական ավիաընկերությունները չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ինչպես ուկրաինական, այնպես էլ՝ եվրոպական ավիափոխադրողների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031