Բաժիններ՝

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են Ուկրաինայի առջև ծառացած մարտահրավերների հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնաագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետո, որի ժամանակ անդրադարձել են Ուկրաինայի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային հետևողականորեն աջակցելու համար: Բայդենն իր հերթին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը յուրաքանչյուր իրավիճակում Ուկրաինայի ժողովրդի հետ է:

Բայդենն ու Պորոշենկոն քննարկել են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պորոշենկոն Բայդենին իրազեկել է Դոնբասի հակամարտությանը Ռուսաստանի անմիջական մասնակցության մասին, ինչը մասնավորապես առնչվում է Ռուսաստանի տարածքից ուկրաինացի զինվորականների դիրքերին հարվածելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031