Բաժիններ՝

Ադրբեջանում ստեղծվում է «Բաքվի գարուն» հեղափոխական կուսակցությունը. մամուլ

Ադրբեջանական Poliqon լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքվի գարուն», որը դե-ֆակտո գործել է որպես «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցցանցերի օգտատերերի խումբ, հայտարարել է, որ վերածվում է կուսակցության: Դրա հետ կապված՝ կոչեր են տարածվել «նոր տիպի» կուսակցությանը՝ «Բաքվի գարնանը», անդամակցելու մասին:

Կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը ձևավորվել է փետրվարին և արդեն իսկ առկա է նրա միջուկը: Խմբի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նախևառաջ իրենք պետք է իրենց շարքերը համալրեն մինչև 1000 անդամով, ինչը կողմնակիցների նվազագույն ցուցանիշն է՝ Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների պետական գրանցման համար:

Դրանից հետո կուսակցության անդամները կհավաքվեն և կքննարկեն կուսակցության գաղափարախոսությունն ու կազմակերպչական հարցերի լուծումը: Խումբը չի թաքցնում, որ իր անունը կապված է «Արաբական գարուն» հասկացության հետ, սակայն դրա հետ մեկտեղ հերքում է, թե այն կապված է «Ռուսական գարուն» անվան հետ:

Խմբում հիմնականում ներառված են ռուսալեզու բաքվեցիները: Խումբն իր շարքերը համալրելու կոչ է հղել լրագրողներին, բլոգերներին, իրավաբանններին, գործարարներին: Նախաձեռնող խումբը կարծում է, որ «Բաքվի գարուն» կուսակցությունը մտահոգվելու է իր ընտրողներով, որպեսզի նրանք սկսեն ապրել ավելի լավ:

«Բաքվի գարունը» ներկայանալու է դեմոկրատական կուսակցության դիրքերից, ով հանդես է գալիս ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման էվոլյուցիոն ուղու, քաղաքացիական հասարակության ձևավորման և մարդու հիմանարար իրավունքների պահպանման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս