Բաժիններ՝

Այս տարի Վրաստան է այցելել մոտ 1.2 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Վրաստան է այցելել 1.191.815 զբոսաշրջիկ: Դա 11 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա առաջին 7 ամիսների հետ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի պետական սահմանը հատել է 2.913.618 այցելու, ինչը 4 տոկոսով ավելին է 2013 թվականի ցուցանիշից: Ընդ որում, Վրաստանում տարանցիկ նպատակներով գտնվածների թիվը կազմել է 552.556 օտարազգի, ինչը 4 տոկոսով ավելի պակաս է, քան՝ նախորդ տարի:

Հուլիսին Վրաստան այցելել է 670.256 մարդ (ավելի քան 9 տոկոսանոց աճ): Օտարազգիներն ամենաշատը Վրաստան են եկել Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից ու Ուկրաինայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս