Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Արիֆ Յունուսի կալանավորման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան ափսոսանք է հայտնել ադրբեջանցի հանրահայտ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի կալանավորման կապակցությամբ: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:

Այն գործակալությանը տրամադրել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը: Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան մշտապես հավատարիմ է գտնվելու և հարգանք է ցուցաբերելու մարդու իրավունքներին:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսին Արիֆ Յունուսին 3 ամսով կալանքի տակ են վերցրել օգոստոսի 5-ին: Նրան մեղադրում են պետական դավաճանության ու մեքենայությունների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031