Բաժիններ՝

Մերկելը Պուտինին կոչ է արել ներազդել Ուկրաինայի անջատողականների վրա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հարցը: Պուտինն ուշադրություն է հրավիրել, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարեցնում ռազմական գործողությունները երկրի հարավ-արևելքում, ինչը հանգեցնում է մեծ թվով մարդկային կորուստների ու հումանիտար խնդիրների սրմանը:

Պուտինն այդ ամենի համար պատասխանատու է համարել Կիևի ղեկավարությանը: Երկու երկրների առաջնորդները դրականորեն են գնահատել շփման խմբի աշխատանքների վերսկսումը, ինչպես նաև ոչ վաղ անցյալում ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեության ծավալումը:

Մերկելը Պուտինին կոչ է արել ներազդել անջատողականների վրա՝ հասնելու համար երկկողմ հրադադարին: Մերկելը մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Դոնբասի զինյալներին սպառազինության մատակարարումների կապակցությամբ: Մերկելի խոսքերով՝ վերջնական անվիճելի նպատակն Ուկրաինայի կայունացումը, որը պետք է ինքնուրույն հստակեցնի իր ճակատագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս