
2017 թվականից բանակն ամբողջովին կոմպլեկտավորված կլինի արհեստավարժ զինծառայողներով. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նորակոչիկների թվի կրճատումը բացատրել է պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու պլանով:
Ալասանիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2017 թվականից բանակն ամբողջովին կոմպլեկտավորվելու է արհեստավարժ զինծառայողներով, ինչի պատճառով էլ փոլ առ փուլ կրճատվում է ժամկետային զինծառայության նորակոչիկների թիվը:
Ալասանիան ընդգծել է, որ 2017 թվականին ամբողջությամբ կատարված կլինի տվյալ առաջադրանքը: Այս տարի նորակոչիկների թիվը կրճատվել է մոտ 2000-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: