Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն արդյունավետ են. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն արդյունավետ են, քանի որ բացասաբար են ազդում նրա տնտեսության վրա:.

«Պատժամիջոցներն աշխատում են՝ ռուսական էկոնոմիկայի համար դառնալով վիթխարի բեռ: Ներկա դրությամբ այն աճում է»: Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Օբաման կոչ է արել վերադառնալ լուրջ քննարկումների, որոնք հնարավորություն կտան լսել բոլոր ուկրաինացիներին և նրանց հնարավորություն կընձեռեն մասնակցելու քաղաքական գործընթացին:

Օբաման կոչ է արել նաև իշխանության ապակենտրոնացման օգնությամբ պաշտպանել ռուսալեզու քաղաքացիներին: Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին՝ հույս ունենալով, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031