2040 թվականին աշխարհում կգրանցվի խմելու ջրի դեֆիցիտ. գիտնականներ
Sciencedaily.com-ի փոխանցմամբ՝ ջուրը համայն աշխարհում օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 2040 թվականի դրությամբ աշխարհում չի լինի բավականաչափ ջուր՝ պահանջարկը բավարարելու համար, եթե մինչ այդ չբարելավվի էներգիայի ու հզորության հետ կապված էներգիան:
Հետազոտությունն իրականացրել են Դանիայում գտնվող Օրհուսի համալսարանի, Վերմոնտի իրավաբական ֆակուլտետի և ԱՄՆ-ի Ռազմածովային հետազոտությունների կենտրոնի գիտնականները: Դրա համաձայն, մինչև 2020 թվականը ջրի խնդիրն առնչվելու է աշխարհի 30-40 տոկոսին:
Հետազոտողները կարծում են, որ կլիմայի փոփոխումը կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը: Գիտնականները հայտարարել են, որ էներգետիկ ընկերությունները պետք է փոփոխեն էներգիա ստանալու եղանակները, հակառակ դեպքում մարդկությունն արդեն 2040 թվականին կբախվի խմելու ջրի դեֆիցիտի խնդրին: