Բաժիններ՝

Բաղդադում գրանցված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ

Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բաղդադում գրանցվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց հետևանքով ոհվել է առնվազն 47 և վիրավորվել է մոտ 60 մարդ: Հեռուստաալիքի տվյալներով՝ երեկ երեկոյան ժամերին Իրաքի մայրաքաղաքի տարբեր շրջաններում գրանցվել է 4 պայթյուն:

Պայթուցիկով լեցուն ավտոմեքենաները պայթել են Բաղդադի՝ գերազանցապես շիաբնակ թաղամասերում: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն հուլիսին Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 900 մարդ: Հունվար-հունիս ամիսներին Իրաքում սպանվել է 5500 և վիրավորվել է 12.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031