Բաժիններ՝

Վովա Վարդանով. «Ցանկացած պաշտոնյա պիտի ծառայած լինի. չի՞ ծառայել՝թող ռադ ըլնի էդ պաշտոնից» (տեսանյութ)

«Ի՞նչ իրավունք ունի բանակում չծառայածը պետական պաշտոնյա լինել: Խայտառակություն է. ինչպե՞ս կարող է բանակում չծառայած մարդը Հայաստանի պետական ստրուկտուրաներում պաշտոն զբաղեցնի: Դա հանցավոր մոտեցում է մեր ազգի ապագայի և այսօրվա անվտանգության նկատմամբ: Մարդ, որը զինվոր չի եղել, դիրքեր չի պահել, լավ չի հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում, իսկ ինքը որոշում է կայացնում: Այս տղաները սինթետի՞կ կոշիկներ հագնեն մինուս 20, 30° Օմարի վրա, թե՞ կիսասինթետիկ: …Ցանկացած պաշտոնյա պիտի ծառայած լինի. չի՞ ծառայել՝ թող ռադը ըլնի էդ պաշտոնից: Հաստատ իրենից ոչ պակաս մասնագետ կճարենք»-, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասաց դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Հետախույզը հավելեց, որ նույնիսկ ամենալավ մասնագետը, որը չի ծառայել բանակում, պետք չէ հասարակությանը, քանի որ Հայաստանի հանրապետության անվտանգության նկատմամբ անտարբեր վերաբերմունք է դրսևորում դրանով:

Հետախույզ-ազատամարտիկ ՎարդանԵնոքյանը՝ շարունակելով Վովա Վարդանովի միտքը, մեջբերում կատարեց մի հոդվածից, որում ասվել է՝ ինչո՞ւ է իսրաելական բանակն անպարտելի. «Այնտեղ նշված էր, որ լավագույն դեպքում՝ եթե իսրաելացին չի ծառայում իր սեփական բանակում, ուզում է՝ ֆիզիկոս լինի, քիմիկոս լինի, իր տեղը փողոցում միրգ վաճառելն է: Այսինքն՝ շատ մեծ տեղ են տալիս զինծառայությանը: Այնտեղ եթե գեներալն անցնում է, տեսնում է զինվորին և չի կանգնում, չի հարցնում՝ ո՞ւր ես գնում ու չճանապարհի, նրան հնարավոր է հեռացնեն աշխատանքից»:

Վովա Վարդանովի համոզմամբ՝ Հայաստանի բոլոր բուհերում պետք է լինեն ռազմական ամբիոններ. «Թող սպայական կոչում չստանան՝ գոնե սերժանտի պատրաստություն տեսնեն: Այն հայը, որը պատրաստ չի գնալ բանակ, թող դիպլոմ չստանա, ինչների՞ս է պետք այն մարդը, որ բարձրագույն կրթություն ունի, բայց խուսափում է իր ընտանիքը պաշտպանելուց: Ինչի՞ պետք է ուրիշ ընտանիքների զավակներ գնան իրեն պաշտպանելիս հաշմանդամ դառնան, զոհվեն… Ով չի ուզում ծառայել, թող ռադ ընլի էս երկրից: Ռադ ըլնեն նրանք, ովքեր չեն ուզում այս երկրի համար մի բան՝ այն ինչը իրենցից պահանջվում է ներդնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս