Բաժիններ՝

Ռուսաստանում պլանավորել են կրկնապատկել «թևավոր հետևակի» թվակազմը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է կրկնապատկել Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի զինծառայողների թվակազմը՝ դա հասցնելով մինչև 72.000 մարդու: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում նրա բարձրաստիճան աղբյուրը:

Նրա հաղորդմամբ՝ այդ պլանը նախատեսվում է իրագործել մինչև 2019 թվականը: Օդա-դեսանտային զորքերի («թևավոր հետևակի») թվակազմի կրկնապատկումը հավանության է արժանացել ՌԴ ՊՆ-ի ղեկավարության կողմից: Աղբյուրը հավելել է, որ պլանավորված է ողջ Ռուսաստանի տարածքում նոր ստորաբաժանումների ստեղծում ու տեղակայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031