Բաժիններ՝

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 600-ի

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 589 մարդու: Սրանից առաջ հաղորդվել էր 381 զոհի մասին: Վիրավորների թիվը կազմել է մոտ 2400 մարդ: Աղետի գոտուց տարհանվել է 230.000 բնակիչ:

Երկրաշարժը գրանցվել էր Չինաստանի հարավում գտնվող Յունան նահանգում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 5.9 մագնիտուդ: Երեկ երեկոյան ավերակների տակից հաջողվել է փրկել 88-ամյա մի կնոջ, ինչը տեղի է ունեցել երկրաշարժի գրանցվելուց 50 ժամ անց: Դրանից առաջ էլ փլատակների տակից դուրս էին բերել 76-ամյա մի տղամարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս