Նախարար Հասանովը ստում է՝ վախենալով ադրբեջանցիների ցասումից. «Հետք»
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է ԼՂՀ-ում, հայտնում է, որ պաշտպանության բանակի ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած հատվածում տվել է 34 զոհ, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի օր նշում է 13 թիվը:
Չնայած անցած երկու օրերին Ադրբեջանը տվել է եւս 3 զոհ, այդուհանդերձ, նորաթուխ նախարար Զաքիր Հասանովի ղեկավարած կառույցը չի շտապում հայտարարել, որ մարդկային կորուստները եղել են առաջնագծում իրենց իսկ գործողությունների տխուր հետեւանքով: Կարելի է մտածել, որ 13-ն այն սահմանագիծն է, որից այն կողմ Հասանովի սպասվող պաշտոնանկությունն է: Հիշեցնենք, որ ադրբեջանական հասարակությունը վերջին շրջանում սեփական բանակի անփառունակ գործողությունների ու զոհերի ֆոնին սկսել է խիստ քննադատաբար հանդես գալ նախկին ոստիկան Հասանովի հասցեին: Անկախ պաշտոնական Բաքվի ներկայացրած թվերից՝ 13-ի սիրահար նախարարի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում ամեն մի նոր շեհիդի հետ:
Առաջիկայում «Հետքը» ռեպորտաժներ կներկայացնի ԼՂՀ-ից: