Բաժիններ՝

Վրաստանում Սաակաշվիլու դեմ պատրաստում են 6-7 նոր մեղադրանք. աղբյուր

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարարությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ պատրաստում է ևս 6 կամ 7 մեղադրանք, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ: Այս մասին թերթին հայտնել է վրացական գերատեսչությունում նրա աղբյուրը:

Սրանից առաջ Սաակաշվիլու դեմ ներկայացվել էր նոր մեղադրանք: Դատախազությունը մանրամասնել էր, որ խոսքը գնում է Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու մասին (ծառայողական լիազորությունների չարաշահում): Դա առնչվում է 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելը կազմակերպելուն:

Սաակաշվիլուն արդեն իսկ մեղադրում են 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը ջախջախելու և հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլու սեփականությունը խլելու մեջ: Դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել նրան: Սաակաշվիլիի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս