Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն», – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031