
Հարավային Կորեայի ցամաքային զորքերի հրամանատարը մեկ զինվորի մահվան պատճառով հրաժարական է ներկայացրել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի զիված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կվոն Օ Սոնը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ը:
Դրանով իսկ նա ստանձնել է ժամկետային զինծառայողի մահվան պատասխանատավությունը, ինչը տեղի էր ունեցել ապրիլի 6-ին, այն բանից հետո, ինչ նրան կոշտ ծեծի էին ենթարկել տարեց զինծառայողները:
Հետաքննությունը պարզել է, որ 6 զինծառայող միջկորեական սահմանի մոտ տեղակայված զորամասում ամիսներ շարունակ 23-ամյա շարքայինին ենթարկել են ֆիզիկական, սեռական և այլ բռնությունների:
Կվոն Օ Սոնը խորապես ներողություն է խնդրել բանակում այդ և այլ դեպքերի համար՝ հայտարարելով, որ զգում է վիթխարի պատասխանատվություն, ինչի հետ կապված էլ հրաժարական է տալիս:
Նա հրաժարականը ներկայացրել է երկրի նախագահական ապարատ, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք նախագահ Պակ Կին Խեն կընդունի՞ նրա հրաժարականը, թե՞ ոչ: