Բաժիններ՝

Իսրայելի ՊՆ-ն արգելել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին. աղբյուր

Flightglobal.com-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ՊՆ-ն պաշտպանական ընկերություններին արգելել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման շուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Արգելքն առնչվում է ինչպես նոր բանակցություններին, այնպես էլ՝ արդեն իսկ մեկնարկած բանակցություններին:

Վկայակոչելով իր իսրայելական աղբյուրները՝ պորտալը հայտնել է, որ արգելքի պատճառն Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունն է, և որ այդ քայլի կատարումը մեծապես պայմանավորված է եղել ԱՄՆ-ի ճնշմամբ:

Ընդգծվում է, որ մինչև Իսրայելի ՊՆ-ի կողմից նման հրաման արձակելը, զգալիորեն սահմանափակվել էր ԱԹՍ-ի մոդելների սպեկտրը, որոնց կարելի էր մատակարարել Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031