
Շվեյցարիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Սև ցուցակում» ընդգրկվել է ևս 26 մարդ և 18 կազմակերպություն: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը:
Նոր ցուցակն ամբողջովին հանդիսանում է ԵՄ-ի՝ հուլիսի 11-ի ու 26-ի «սև ցուցակների» կրկնօրինակը: Դրանում ընդգրկվել են Ալեքսանդր Բորտնիկովը, Միխայիլ Ֆրադկովը, Նիկոլայ Պատրուշևը, Բորիս Գրիզլովը, Ռաշիդ Նուրգալիևը, Ռամզան Կադիրովը և այլք:
Ներկա դրությամբ Շվեյցարիայի սահմանած պատժամիջոցները տարածվում են 87 մարդու և 20 կազմակերպության վրա: