Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սկսվելուց հետո Ռուսաստան է փախել 730.000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 117.000 մարդու: Այս տվյալները պատկանում են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը:

Նույն աղբյուրը Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների հիման վրա հաղորդել է, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սկսվելուց հետո Ռուսաստան է փախել 730.000 մարդ, որոնցից 168.700-ը դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը:

Ուկրաինայում հարկադիր վերաբնակների, այսինքն նրանց, ովքեր լքել են իրենց տները, սակայն չեն հատել երկրի պետական սահմանը, 87 տոկոսը ներկայացնում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031