
Սաակաշվիլու դեմ նոր մեղադրանք են ներկայացրել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն քրեական նոր գործով պատասխանատավության ենթարկելու մասին:
Դատախազությունը մանրամասնել է, որ խոսքը գնում է Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու մասին (ծառայողական լիազորությունների չարաշահում): Դա առնչվում է 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելը կազմակերպելուն:
Սաակաշվիլուն արդեն իսկ մեղադրում են 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը ջախջախելու և հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլու սեփականությունը խլելու մեջ: