ՌԴ-ն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն գազի առնվազն ժամանակավոր գնի շուրջ. Օթթինգեր
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը մտադիր է օգոստոսի վերջին (29-ին) նոր փորձ ձեռնարկել Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի կարգավորման ուղղությամբ և հասնել Ուկրաինայի համար անխափան էներգոմատակարարումների երաշխիքներին:
Օթթինգերն ընդգծել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք կատարելիք այցի (Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունները պլանավորված են սեպտեմբերի 12-ին) ժամանակ մտադիր է Ուկրաինայի հարցը քննարկել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ:
Օթթինգերը կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն գազի առնվազն ժամանակավոր գնի շուրջ, քանի դեռ չեն կարգավորվել կողմերի դատական հավակնությունները: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ ԵՄ-ը չի հանդուրժի Ռուսաստանի փորձերը՝ ուղղված ԵՄ-ի երկրներից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները խոչընդոտելուն:
Օթթինգերի խոսքերով՝ ԵՄ-ում հաստատված շուկայական կանոններն Ուկրաինային հնարավորություն են տալիս գազ գնել ԵՄ-ի երկրներից ու եվրոպական էներգոկոնցեռներից: