
Ադրբեջանը չի հայտարարել ռեզերվիստների զորակոչի մասին. Մամեդով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունը չի հայտարարել ռեզերվիստների զորակոչի մասին: Այս մասին հայտարարել է այդ ծառայության ներկայացուցիչ Թուրաջ Մամեդովը:
Նրա խոսքերով՝ ռազմական հավաքների ժամկետը հստակեցնում է Ադրբեջանի ՊՆ-ը, մինչդեռ իրենք ՊՆ-ից չեն ստացել ռեզերվիստների զորակոչելու պատվեր, և որ հակառակի մասին տարածվող բոլոր լուրերը չեն համապատասխանում իրականությանը.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Պետական ծառայությունը չի սկսել ռեզերվիստների զորակոչ, սակայն եթե ՊՆ-ը տվյալ հարցով դիմի մեզ, ապա մենք պատրաստ ենք իրականացնել պահեստազորի զինծառայողների զորակոչ՝ կապված զորավարժությունների, ստուգումների ու հատուկ հավաքների հետ»: