ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել ԼՂ-ի վերաբերյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ հայտարարություն է տարածել, որում Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվածության գալ հրադադարի մասին և զերծ մնալ բռնություններ գործադրելուց:

Մունը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ և շարունակել երկխոսությունը՝ հակամարտության արագ, խաղաղ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

Բան Կի Մունն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ կիսելով վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճից բխող նրա մտահոգությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031