Ֆրայբուրգի ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոն
Ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոնն /ԱԱՎԿ/ իրենից ներկայացնում է 5 մասնագիտացված վիրաբույժներից և երկու անեսթեզիոլոգներից բաղկացած միավորում:
Բժիշկների միավորումը, իր մեջ ներառված մասնավոր կլինիկաներով հանդերձ, բացվել է 1993թ. հունվարի 4-ին և հնարավորություն է ընձեռում անցկացնել ամբուլատոր վիրահատություններ նարկոզի համար նախատեսված ամենաժամանակակից տեխնիկայով և օպտիմալ ու որակյալ պայմաններում:
Բացի այդ, միավորումը տրամադրում է նաև անձնակազմի, տարածքային և նյութական ընդհանուր ենթակառուցվածքներ, որպեսզի հիվանդի վիրահատությունն ու կացությունը լինեն հնարավորինս վստահելի և հաճելի:
ԱԱՎԿ իր տրամադրության տակ ունի 5 ժամանակակից զինված վիրահատարաններ, ինչպես նաև 20 հետվիրահատական հիվանդասենյակներ: Տարեկան անց են կացվում ավելի քան 5.500 վիրահատություններ: Հիվանդների բարեկեցության համար տարբեր բաժանմունքներում, ընդհանուր առմամբ, հոգ են տանում կլինիկայի հիսունից ավել փորձված, շարունակաբար վերապատրաստվող աշխատակիցները:
Ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոնը հիմնվում է բարձր և փորձված որակի վրա: Բժիշկների միավորումը ներմուծել է որակի կառավարման պարտավորեցնող և թափանցիկ համակարգ և ստացել ՍՄԿ ԳՆԻ 9001:2008 /Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության Գերմանիայի Նորմավորման Ինստիտուտ/ համապատասխան արտոնագիր:
Կենտրոնի ուղղվածություններն են՝
• Անեսթեզիա
• Վերակենդանացում, անհապաղ բուժօգնություն
• Հատուկ ցավային թերապիա
• Ոտքի վիաբուժություն
• Ձեռքի վիրաբուժություն
• Ճողվածքների վիրաբուժություն
• Մանկական վիրաբուժություն
• Պլաստիկ վիրաբուժություն
• Պրոկտոլոգիա (ուղիղ աղիքի վիրաբուժություն)
• Վնասվածքաբանություն (անհապաղ վիրաբուժություն)
• Անոթային վիրաբուժություն
• Երակների/անոթային վիրաբուժություն
• Աբդոմինալ վիրաբուժություն
• Գինեկոլոգիա
• ՔԿԱ
• Կատարակտի վիաբուժություն
• Դիմածնոտային վիրաբուժություն
• Օրթոպեդիա
• Սպորտային բժշկություն
• Ուրոլոգիա
Ֆրայբուրգի ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոնի միակ պաշտոնական գործընկերը Հայաստանում հանդիսանում է «Դոյչ Մեդ» ընկերությունը, ով ունենալով գործընկերային բացառիկ համագործակցություն կենտրոնի հետ, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հետազոտվել և բուժվել կենտրոնում զգալի ցածր գներով: