Բաժիններ՝

Մենք գտնվում ենք պատմության բեկումնային փուլում. Ռասմուսեն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակի կապակցությամբ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բոլոր դաշնակիցներին պաշտպանելու է ամեն տիպի սպառնալիքներից.

«Մենք գտնվում ենք պատմության բեկումնային փուլում. այն ժամանակ, երբ մենք հիշում ենք ամայեցնող Առաջին համաշխարհային պատերազմի մասին, մեր աշխարհն ու անվտանգությունը հերթական անգամ փորձության են ենթարկվում: Այժմ խոսքն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին է:

Եվ MH17 ինքնաթիռի հանցավոր ոչնչացումը հստակ հիշեցնում է մեզ, որ Եվրոպայի մի մասում առկա հակամարտությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ համայն աշխարհի համար:

ՆԱՏՕ-ն լի է վճռականությամբ՝ ամեն տիպի սպառնալիքներից պաշտպանելու համար իր բոլոր դաշնակիցներին: Մենք անհապաղ միջոցներ ենք ձեռնարկել՝ ամրապնդելու համար օդում, ջրում և ցամաքում մեր հավաքական պաշտպանությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս