Իրանում առաջարկում են պաղեստինցիներին տրամադրել հրթիռների արտադրման նոր տեխնոլոգիաներ

Al-Alam հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պաղեստինցիներին հատկացնել հրթիռների արտադրման նոր տեխնոլոգիաներ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին.

«Մենք պետք է պաղեստինցիներին տրամադրենք պաշտպանական ու ռազմական տեխնոլոգիաներ, որպեսզի նրանք կարողանան (Իսրայելի կողմից) շրջափակման պայմաններում ստեղծել զենք և պաշտպանել իրենց: Իրանը պաշտպանական հարցերում օգնում է Պաղեստինին»:

Ռեզաին հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի ակտիվիստները պետք է թունելներ փորեն, որոնց Գազայի հատվածի բնակչությունը կարող է օգտագործել որպես ապաստան՝ Իսրայելի կողմից հրետակոծությունների դեպքում:

Վերջին տվյալների համաձայն, 25-օրյա ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 1626 և վիրավորվել է 8830 պաղեստինցի: Իսրայելի կորուստները կազմել են 66 սպանված, որոնցից 63-ը զինվորներ ու սպաներ են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031