Բաժիններ՝

Թուրքիայում մեկնարկել է գյուլենական իրավապահների դեմ ձերբակալությունների երկրորդ ալիքը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլում և 12 այլ նահանգում այսօր առավոտյան մեկնարկել է գյուլենական ոստիկանների դեմ ուղղված ձերբակալությունների երկրորդ ալիքը:

Առավոտյան ժամը 06.30-ին ահաբեկչության ու կազմակերպված հանացավորության դեմ պայքարի ստորաբաժանումների աշխատակիցները միաժամանակյա գործողություններ են սկսել Թուրքիայի 13 նահանգում և ձերբակալել են 33 մարդու:

Գյուլենական ոստիկանների դեմ ձերբակալությունների առաջին ալիքն իրականացվել էր հուլիսի 22-ին, որի ժամանակ ձերբակալվել էր ոստիկանության ավելի քան 70 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս