Բաժիններ՝

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հավելյալ փաթեթի սահմանումը՝ կապված Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետ:

Նման որոշում ընդունվել է երեկ՝ Ճապոնիայի կառավարության նիստում, որը նախագահել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Ներկայիս պատժամիջոցները նախատեսում են ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային հաշվիների սառեցում, որոնք Տոկիոյի կարծիքով՝ մասնակից են Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանն ու Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:

Ճապոնիան նաև արգելք է դրել Ղրիմից մի շարք ապրանքների ներկրման վրա: Интерфакс գործակալության տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել է 40 մարդ: Ավելի վաղ Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել էր ապրիլի 29-ին: Այն ժամանակ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր 23 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031