Բաժիններ՝

Ավելի քան 400 ուկրաինացի զինծառայող ապաստան է խնդրել Ռուսաստանում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 438 ուկրաինացի զինծառայող անցել են Ռուսաստանի տարածք և իրենց ապաստան տալու խնդրանքով դիմել են ռուս սահմանապահներին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Ռոստովի մարզի սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Վասիլի Մալաևը: Նրանք խոսքերով՝ իրենք մարդասիրական միջանցք են բացել, որով և թույլ են տվել Ռուսաստանի տարածք մուտք գործել ապաստանի կարիք ունեցողներին:

Մալաևը մանրամասնել է, որ Ռուսաստանի տարածքում հայտնված ուկրաինացի զինծառայողների թվում կան 164 սահմանապահներ: Օգոստոսի 3-ին էլ հաղորդվել էր, որ 12 ուկրաինացի զինծառայող վայր էր դրել զենքը և անցել էր Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս