Ռադիոակտիվ նյութ ներկրելու փորձի համար Վրաստանում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական հակահետախուզությունը կանխել է Հայաստանի երկու քաղաքացու կողմից ցեզիում-137 ռադիոակտիվ նյութի մուտքը երկիր: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ռադիոակտիվ նյութը գտնվել է գործարանային արտադրության բեռնարկղում: Սակայն նյութի քանակի մասին ոչինչ չի հաղորդվել: Ռադիոակտիվ նյութ ներկրելու փորձի համար «Սադախլո» անցակետում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Սամվել Վ.-ն և Հարություն Խ.-ը:

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ-ի 214-րդ հոդվածի 4-րդ կետով (մաքսային սահմանով թունավոր, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի տեղափոխում):

Բացի այդ, ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի ՔՕ-ի 230-րդ հոդվածը խախտելու մեջ (ռադիոակտիվ մնացուկների կամ նյութերի ապօրինի ձեռք բերում, պահպանում, օգտագործում, վերամշակում և այլն):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031