
Թբիլիսիում մեկնարկում է օտար երկրներում վրացի դեսպանների տարեկան հանդիպումը

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում տեղի է ունենալու արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հանդիպումը: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունենալու օգոստոսի 4-7-ին, մայրաքաղաքի «Կորտյարդ Մարիոտ» հյուրանոցում:
Հանդիպման ժամանակ Վրաստանի ԱԳՆ-ի ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարները գնահատական կտան կատարված աշխատանքներին և կսահմանեն ապագայի պլանները:
Հանդիպման ավարտից հետո՝ օգոստոսի 8-9-ին, Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն անձամբ հանդիպումներ է ունենալու վրացի դեսպանների հետ: Ներկա դրությամբ արտասահմանում գործում է Վրաստանի 63 դեսպանատուն ու առաքելություն: