Բաժիններ՝

Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրոդ քաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը: Սակայն դեռ հաստատված չէ ևս մեկ քաղաքացիություն ստանալու մասին իրազեկման ձևը:

Հունիսի վերջին Ռուսաստանի նախագահը ստորագրել էր երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը: Օրենքը Ռուսաստանի քաղաքացիության հետ մեկտեղ մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեցողներին պարտադրում է օտար քաղաքացիություն ստանալուց հետո երկու ամսում այդ մասին գրավոր իրազեկել Դաշնային միգրացիոն ծառայությանը:

Տվյալ պահանջը չկատարելու համար սահմանվում է քրեական տույժ՝ մինչև 200.000 ռուբլի (5800 դոլար) կամ մինչև մեկ տարի ժամկետով դատապարտյալի եկամտի չափով կամ էլ մինչև 400 ժամ հարկադիր աշխատանքների տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս