Իսրայելը 7 ժամով դադարեցնում է կրակը
Բրիտանական Reuters լրատական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն այսօր 7 ժամանոց հրադադար է հայտարարել Գազայի հատվածի մեծ մասում: Հրադադարը տևելու է ժամը 10.00-17.00-ը:
Հրադադարի ժամանակ անկլավի բնակչությունը կստանա մարդասիրական օգնություն, իսկ խաղաղ բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները: Հրադադարի ռեժիմը չի վերաբերվելու Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում:
Իսրայելցի զինվորականները զգուշացրել են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում կվերսկսեն ռազմական գործողությունները: Իսրայելը Գազայի հատվածի դեմ ռազմական գործողություններ է անցկացնում հուլիսի 7-ից: Այդ ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 1650 մարդ: