Էրդողանն ու Ալիևը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ իր խորին ցավակցություններն է հայտնել շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Էրդողանն ընդգծել է, որ խորապես վշտացած է ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, և թուրք ժողովրդի անունից ցավակցել է Ադրբեջանի նախագահին, ժողովրդին ու զոհվածների հարազատներին: Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևն Էրդողանին իրազեկել է վերջին օրերին շփման գծում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էր ցավակցություն հայտնել շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031